Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար չի պատրաստվում հրաժարական տալ, ինչքան էլ մարզպետը ստիպի: Այս մասին Irakanum.am-ին ասաց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:

Երեկ երեկոյան Լոռու մարզպետը պահանջել է Տիտանյանից հրաժարականի դիմումը գրել, երբ վերջինս ընդդիմացել է, մարզպետը եւ եւս յոթ հոգի, որոնց գյուղապետը չի ճանաչում,  դիմել են բռնունցքներին:

«Հաշտվելու մասին խոսք չկա, նման խնդիր չկա, եթե մարդուն հետեւից են խփում, ինչ ասես, դա հաշտվելու չէ ընդհանրապես»,- ասաց գյուղապետը:

Ըստ նրա՝ իր հրաժարականը պահանջող մարզպետը այդ քայլին է գնացել քաղաքական հողի վրա. «Ես ընդհանրապես չեզոք եմ եղել, որեւէ քաղաքական հայացք չունեմ, ոչ մեկի չեմ սատարել:

Հրաժարականս պահանջում երեւի որ ընտրարշավում իրեն չեմ օգնել, խոսքը չի վերաբերում ընտրազանգված ապահովելուն, որովհետեւ նման  խնդիր չի եղել, ձայների մասով 80 տոկոս կրել են, ինչ ձայների մասին է խոսքը, պարզապես քարոզարշավին չեմ օգնել»:

Գյուղապետը ծեծի արդյունքում լինդն է վնասվել, արյունահոսություն է սկսել: Նա դիմել է Ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում տվել:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հաղորդման  հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։

Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։

Հավելենք, որ Լոռու մարզպետից մեզ պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Irakanum.am