Մարմարա ծովում լորձի դեմ պայքարի շրջանակներում թուրք մասնագետներն 5.738 խորանարդ մետր ծովային կենդանիների կյանքին սպառնացող ծովային լորձ են հավաքել եւ հեռացման ուղարկել: Այս մասին Twitter-ի իր էջին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը:

Այդպես, հունիսի 22-ին սկսվել է Մարմարա ծովի ջրի՝ թթվածնով հարստացման ընթացակարգը:

Նրա խոսքով՝ Ստամբուլում մաքրման արշավի 15-րդ օրը լորձից մաքրվել է 2225 խորանարդ մետր տարածք, Քոջաելիում՝ 412 խորանարդ մետր, Բուրսայում` 133 խորանարդ մետր, Թեքիրդաղում` 153 խորանարդ մետր, Բալիքեսիրում՝ 577 խորանարդ մետր, Չանաքկալեում՝ 628 խորանարդ մետր, Յալովեում՝ 1610 խորանարդ մետր:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր մաքրել Ստամբուլի ափերը Մարմարա ծովը ծածկած լորձից:

Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ թուրք գիտնականները Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարա ծովը ծածկող ծովային լորձն ուսումնասիրելուց հետո շտապ քայլեր են ձեռնարկել: Թուրքիայի Մերձարեւելյան տեխնիկական համալսարանի (ODTU) տնօրեն Բարիս Սալիհօղլուն հայտնել է, որ աղտոտման պատճառն արդյունաբերական ձեռնարկություններից ծով թափվող չմաքրված կեղտաջրերն են, ինչպես նաեւ՝ կեղտաջրերը գետերից: