Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար-բարակ գրելու բան չկա։ Անկախ ընտրությունների արդյունքներից սրանք գոյություն չունեն, քաղաքական դիակներ են ու ամեն ինչ ժամանակի հարց է։
Կամ հայտ ներկայացրած ընդդիմությունը կհասկանա սխալներն ու կավարտի բնական պրոցեսը, կամ արագ կհայտնվի այդ սխալները հասկացած մեկն ու ինքը կավարտի իշխանափոխության գործընթացը։

Մեր ընտրազանգվածին ճանաչում էինք վաղուց, նոր չիմացանք նրանց մակարդակը կամ արժեհամակարգը։ Պարզապես քաղաքական պրոցեսները պետք էր ընտրազանգվածին համապատասխան իրականացնել, հաշվի առնելով առկա իրողությունն ու քաղաքագիտական կանոնները։
Ամեն դեպքում այսքանից հետո ոչ Հայաստանը, ոչ հայ ժողովուրդն այլևս չեն դիտարկվեկու իբրև կենսունակ պետականության սուբյեկտ։ Եթե դրոշն ու զինանշանն էլ ձևական առումով շարունակեն պահպանվել որպես պետականության խորհրդանիշներ, արդեն լավ է։ Հնարավոր է` այս ամենը բնական է ու արդար, իսկ մենք պարզապես անուղղելի ռոմանտիկներ ենք։
Ես էլ գնացի իմ գործերին, անկախ ամեն ինչից օրինականության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների համար պայքարը շարունակվում է»։