Մի կարևոր բան էլ. հաճախ եմ լսում դավադրապաշտական այսպիսի մի թեզ. «Նիկոլը չի գնա, մինչև չհանձնի էնինչ բանը, մինչև չստորագրի էսինչը և այլն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Նիկոլը չի գնա, մինչև իրեն չլարեն։

Չունի նա որևէ առաքելություն, բացի իր անձնական իշխանությունն ամեն գնով պահելուց։ Կհանձնի էլ, կստորագրի էլ, բայց ոչ թե որ հետո գնա, այլ որպեսզի մնա։ Պետք լինի սեփական երեխեքին մատաղ անել, դա էլ կանի, միայն թե մնա աթոռին։

Այսպես պրիմիտիվ է ամեն ինչ»,- գրել է նա։