Այս ընտրությունները որևէ լուծում չեն բերելու, նույնիսկ կարևոր չէ, թե ով է հաղթել, կամ հաղթահարել այդ շեմը, մենք նորից ստիպված ենք լինելու մեկ տարի հետո գնալ ընտրությունների։ Այս մասին «Փաստինֆո» -ի եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունների արդյունքներով ոգեւորվել են իշխանության մեջ գտնվող մի քանի հազար հայեր, որոնք պաշտոններ կստանան, բայց նրանցից բացի էլի ոգևորված մարդիկ կան՝ 10մլն ադրբեջանցի և 80մլն թուրք։

«Շնորհավորում եմ հայ ազգին, արեց ընտրություն, որի արդյունքում ուրախացել է մոտավորապես 90մլն թուրք կամ մեր ընկալման մեջ թշնամի՝ աջից, ձախից, և մի 2000 հայ»,- նշել է նա։

Բանախոսն անդրադարձել է նաև հետընտրական ստեղծված իրավիճակում մեր, որպես պետության անելիքին և ներքին և արտաքին քաղաքական հարթակում, ինչպես նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումներին անվտանգային համատեքստում։