ԱԺ   պատգամավոր Վարդան Ղուկասյանի տվյալներով՝ երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց թաղամասում այնպիսի մարդիկ են քվեարկել, որոնց տեղացիները չեն ճանաչել:

«Մեր թաղամասում այնպիսի մարդիկ էին քվեարկում, որոնց մեր թաղի ժողովուրդն ընդհանրապես չէր ճանաչում: Մենք՝ բոլորս, մեկս մյուսին գիտենք,  զարմանում էինք՝ էս մարդիկ որտեղից են եկել էստեղ, քվեարկում, ոստիկաններ էին եկել  այստեղ քվեարկում, ոստիկաններն այստեղ ինչ գործ ունեին. էդքան բան ու էդպես մր մարզի շատ տեղերում»,- Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց Վարդան Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների վերընտրվելու փաստին՝ Վարդան Ղուկասյանը նկատեց. «Ժողովուրդը գիտի, ինչ ասեմ, ըստ հավատքի քո, եղիցի քեզ, ում ընտրել են, ուրեմն դրան են արժան, էս ղեկավարությանը, էս ամեն ինչին արժան է. մի բան կարող եմ ասել՝ արյունը փողով չեն ծախում, պաշտոնով, մի փոր հացով, էսքան երեխեքի արյունը չեն ծախում, ուրիշ բան չունեմ ասելու… ճշմարտությունը նախաձով չեն փոխարինում, ճշմարտությունը պետք է ասել, ցավում եմ, որ մաքուր հայ ազգի մեջ քիչ է մնացել»:  Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նոր խորհրդարանում նախկին իշխանություններից ձեւավորված խորհրդարանական ընդդիմությունն ու գործող իշխանություններն ամբողջ օրն «իրար ուտելու են, կառուցողական ոչինչ չեմ տեսնում»:

Այլ հարցերին պարոն Ղուկասյանը չցանկացավ պատասխանել, ասաց՝ պատրաստ չէ խոսել:

Irakanum.am