Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաջող անցկացման և նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հաղթանակի առթիվ: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Անհամբեր սպասում եմ նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- գրել է Ղարիբաշվիլին: