Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին, տեղեկացնում է Shamshayan.com–ը:

Վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ, 10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և  14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները նույնպես պարզվում են,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։