Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Մանախ» մականվամբ, երեկ երեկոյան բերման է ենթարկվել, որից հետո ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից:

Թադևոսյանը փոխանցեց, որ այս պահին այլ մանրամասներ չկան, սպասում են տեղեկանքին, որպեսզի հրապարակենք մնացյալ տեղեկությունները: