Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանն այսօր  ՀՔԾ-ում հարցաքննության ժամանակ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է համացանցում հայտնված ձայնագրության իսկությունը, որից պարզ է դառնում, որ նա իր կոլեկտիվից  պահանջել է ընտրել իր նախընտրած թեկնածուին՝ դստերը:

Հիշեցնենք, որ «Հայոց հայրենիք» կուսակցությունը մի ձայնագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանի հայրը՝ նույն ինքը Քասախի գյուղապետը,  պահանջում է կոլեկտիվից մասնակցել ընտրություններին և խնդրում է քվեարկել իր աղջկա դաշինքի օգտին։

«Մտահոգություններ ուներ, որ միգուցե ձայնագրության մոնտաժվելու հարց կամ նմանատիպ այլ հարց լիներ, ամեն դեպքում պարոն Մկրտչյանի կողմից բոլոր պարզաբանումները տրվել են, մնացածը նախաքննությամբ կպարզվի:  Քանի որ ընտրության նախորդ օրը ոստիկանները գնացել էին պարոն Մկրտչյանի տան մոտակայք ու ամբողջ գիշեր մնացել էին այնտեղ, իսկ այսօր իմանում ենք, որ վկայի կարգավիճակով է հարցաքննվում, մի փոքր անհասկանալի էր, թե վկային հարցաքննության հրավիրելու համար ինչու են  նման ռեսուրսներ ծախսել»,-ասաց Արա Մկրտչյանի ներկայացուցիչ ՝փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Irakanum.am