Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արմեն Սուքիասյանը 12:1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ, հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

80կգ քաշային Սևակ Բաղրամյանը, ցավոք, կիսաեզրափակչում պարտվեց ռուս մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Արմեն Գևորգյանը և Լյովա Սարգսյանը շարունակում են իրենց պայքարը բրոնզե մեդալների համար: