Ֆուտբոլի ԳերմանԳերմանիան վստահ հաղթեց Պորտուգալիային և բարձրացավ 2-րդ տեղ. Եվրո-2020

իայի հավաքականը Եվրո-2020-ի երկրորդ տուրի խաղում սեփական դաշտում վստահ հաղթեց Պորտուգալիայի թիմին` 4:2:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց պորտուգալացիների ավագ Քրիշտիանու Ռոնալդուն: Այնուհետև գերմանացիների գրոհների ճնշման տակ հյուրերը հինգ րոպեում երկու անգամ գրավեցին սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Կայ Հավերցը եռապատկեց հաշիվը, իսկ 60-ին Ռոբին Գոսենսը քառապատկեց այն: Մնացած ժամանակում պորտուգալացիներին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Այդպիսով, Գերմանիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 3 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Պորտուգալիան նույնպես ունի 3 միավոր, սակայն գերմանացիներից կրած պարտության պատճառով այժմ զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: Այս խմբում աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան, որը վաստակել է 4 միավոր:

 

Խաղի վիճակագրություն

Պորտուգալիա  — Գերմանիա

44 % — Գնդակի տիրապետում — 56 %

8 — Հարվածներ — 13

15 —  Խախտումներ — 8

7 — Անկյունայիններ — 3

2 — Խաղից դուրս — 1