Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արզումանյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Բեգլարյանի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 31-ամյա Վաչե Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 21015»–ի վարորդ Է. Բեգլարյանը, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 16-ամյա Անգելինա Բ-ն և 38-ամյա Ռուզաննա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։