ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրում է.

«Էն ընտրախախտումները վերահսկող ՀԿ֊ները, այս անգամ չեն աշխատու՞մ, արդեն փակվե՞լ են:

Սրանից առաջ հլը մի դեպք չեմ հիշում , որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ  կամ կառավարության շենքը ամբողջությամբ ծածկվի  քարոզչական տեղեկատվությամբ ու լռություն տիրի:

Այսօր նույն վարքագիծը կկրկնեն մյուսները ու նորմա՞լ է սա:

Իմ հիշելով օրենքում բան չի փոխվել, բայց մարդկանց ուղեղները մթագնել է …
Նախընտրական բոլոր խախտումները աչքաթող արվեց ու նույնը լինելու է ընտրությա՞ն օրը»։