«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են դժվարություններ, բայց կարողացել են դրանք հաղթահարել:

Մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը նշեց, որ քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ է համարում:

«Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի: Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում»,- ասաց Բաբայանը: