Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ինչո՞ւ է պետք այսօր 19:00 անպայման լինել Հանրապետության հրապարակում: Ընտանիքներով, մեծերով ու փոքրերով, ընկերներով ու բարեկամներով: Երկու խնդիր լուծելու:

Ա.) Ամենակասկածամիտներն անգամ այսօր պետք է իրենց աչքով տեսնեն, որ Նիկոլը գնացած է, պրծած է ու հունիսի 19-ից սկսած գործեն ըստ այդմ:

Բ.) Նիկոլն ու իր շրջապատում եղած որոշ արկածախնդիրներ պիտի տեսնեն, որ հունիսի 20-ից հետո իրենց մտածած սատանայությունը՝ չընդունելու քվեարկության արդյունքները, իրենց աջակիցներին տանելու բախումների եւ քաղաքացիական պատերազմի, բերելու է շատ ավելի սարսափելի հետևանքների ոչ միայն պետության, այլ նաև հենց իրենց համար»: