«Ես չեմ ուզում այդ դաշինքի անունը տալ, ափսոս է այդ անունը, որ այդ դաշինքի վրա է  դրված, 24 համարը թող իր արշինով մյուսներին չչափի: Հազար ափսոս, այդ սփյուռքահայ, ազնիվ  մարդու փողերը, որ ներդրվել են, որ լավ  բժշկական կենտրոն  սարքվի, որ այդ բժշկական կենտրոնի ղեկավարը դառնա սովորական քաղաքական բանսարկու»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ իմ քայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով  «Հայաստան» դաշինքի պատգամավորի  թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից իրականացվող ճնշումներին իր աշխատակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով հրապարակվել է ձայնագրություն, թե ինչպես է Արմեն Չարչյանը իր աշխատակիցներին սպառնում, «Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք, ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն  և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞ համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լնելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը…

Irakanum.am