Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման, պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշել է Ավանեսյանը: