Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում է։ Կառավարություն էին ժամանել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը։

Կառավարությունում էին նաև նախկին նախարար Հակոբ Արշակյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Վերջիններս լրագրողների որևէ հարցի չպատասխանեցին ու արագ հեռացան կառավարությունից։

Irakanum.am-ի տեղեկություններով արձակուրդում գտնվող Փաշինյանը թիմակիցների հետ քննարկել է այսօր նախատեսված հանրահավաքի հետ կապված հարցեր։ Երեկ կայացած երթը սակավաթիվ է եղել, փորձում են հնարավոր բոլոր միջոցներով այսօր շատ մարդ հավաքել։