«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում: Հանդիպման ժամանակ  Սերժ Սարգսյանը պատասխանել է գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին: