ՏԿ նախարար Սուրեն Պապիկյան- Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան դուետի հաղորդագրությունների արտահոսքը ժամականին էր և մտածված։ Գործնական հետևանք եթե չունենաց էլ, ապա տեղեկատվությունն արդեն գնացել է, իսկ դա նշանակում է՝ կոնկրետ բնագավառներում կոնկրետ մարդիկ «ֆիքսել» են, որ այսինչի և այնինչի միջև կոնկրետ անձի շուրջ խոսակցություն է եղել՝ կոնկրետ թեմայով։

Ի դեպ, այս հրապարակումից հետո ենթադրվում էր, որ քաղաքապետի հրաժարականը պիտի լիներ։ Չեղավ, սակայն, փաստն ինքնին վկայում է, որ պետական համակարգում առնետավազքը սկսված է։

Օրերս էլ մեկ այլ ենթադրյալ հրաժարականի մասին արտահոսք եղավ․ խոսքն այս դեպքում՝ իրավապահ ոլորտի մասին է խոսքը։ Ի պատասխան նրա հրաժարականի, իբր ասել են՝ սպասիր․․․

Եղե՞լ է նման բան, թե՝ ոչ, այսօր դժվար կլինի պարզել, բայց երբ ժամանակը գա, տվյալ պաշտոնյան ձեռքում տպագիր տեքստ կունենա որպես ալիբի։

Իսկ եթե, բան է՝ հակառակ կողմից, իշխանական օղակներից հարցը դրվի՝ բնականաբար, արդարանալու տեղ կունենա, թե՝ «ո՞վ իմանա, որտեղի՞ց են լրագրողները մոգոնում նման անստույգ բաները»։ Ավելին՝ տարբեր պաշտոնյաներ ծանոթների միջոցներով փորձում են մեսիջներ փոխանցել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ղեկավարներին, թե իրենց են աջակցում եւ սպասում են, որ օր շուտ ապաշնորհ Փաշինյանից ազատվեն։

Պետական ապարատի աշխատակիցների արձագանքը լավագույն ցուցիչն է Փաշինյանի պարտության։