Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, ես՝ որպես մեր երկրի ապագայով մտահոգված քաղաքացի,անկուսակցական, ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերին, դրանք համադրել մեր երկրում տեղի ունեցող վճռորոշ գործընթացների և արտաքին մարտահրավերների հետ և եկել այն եզրահանգմանը, որ մեր երկրի ներքին կայունության և արտաքին անվտանգության ապահովման,սոցիալական արդարության, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության կրճատման, արտագաղթի տեմպերի իջեցման, վարկային բեռի թեթևացման, արժանապատիվ կյանքի և մարդկանց կենսամակարդակի բարձրացման,տնտեսության զարգացման, արտաքին կապերի ամրապնդման գործընթացները կարող է կյանքի կոչել «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի,ով տարիներ շարունակ ակտիվ, գործընկերական սերտ կապերի միջոցով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր երկրի բարօրրության:
Նա՝ իր կատարած աշխատանքներով,ներդրումներով,բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմամբ,աշխատատեղերի ստեղծմամբ, ապացուցել է, որ ինքը փաստացի իրականացնում է այն, ինչ որ ասում է, մշտապես գտնվում է ժողովրդի կողքին և ծառայում է նրանց: Նա հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը և աշխատավորին, վարկային բեռի թեթևացմանը, առողջապահության, սպորտի ոլորտներին, հայ ընտանիքին, եկեղեցուն և այլն: Քաղաքացիները տեսել են տարիներ շարունակ նրա կողմից կատարված գործերը և զգացել են նրա հոգատար վերաբերմունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ լինել մտահոգ մեր երկրի ապագայի համար և սույն թվականի հունիսի 20-ին մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ տալով ձեր վստահության քվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյան