«Ռուսաստանի հետ մենք պետք է վերականգնենք մեր կապը, մեր հարաբերությունները։ Մենք նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք՝ ռազմաքաղաքական»,- Հ1-ի տաղավարում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ մենք արդեն ունեք փոխադարձ համաձայնագիր, նոր պայմանագրի հետ նորությունը ի՞նչն է լինելու, ի՞նչը պետք է խորացնենք, Ծառուկյանն ասաց․ «Մենք նոր փաստաթուղթ պիտի ստորագրենք, քանի որ իրադարձություն է փոխվել․ երեկ Էրդողանն ու Ալիևը Շուշիում, մեր հողում, հյուպատոսարանի հարց բարձրացրեցին, փաստաթուղթ ստորագրեցին, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու ա, որ էսքան ժամանակ էդպիսի բան չի եղել՝ ցանկացած պատերազմի դեպքում կողքն ա կանգնելու և պաշտպանելու է Ադրբեջանին»։

Պ․ Ղազարյանի հարցին՝, թե մենք Ռուսաստանի հետ ունեք արդեն նման պայմանագիր, ԲՀԿ ղեկավարը կրկին հակադարձեց՝ պնդելով, թե չունենք։