Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարությունում են։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները հանդիպելու են Նիկոլ Փաշինյանին։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ անհետ կորածների թիվը 275 է։

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անհետ կորածների թիվը 1064 է, թեև իշխանությունը հայտարարում է՝ 321 է: