Այս կիրակի՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 8 միջազգային կազմակերպություն և օտարերկրյա հասարակական կազմակերպություն։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Դրանք են՝

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԱՊՀ դիտորդական առաքելություն

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով

ԵԽԽՎ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով

ՀԱՊԿ ԽՎ

ՌԴ Հանրային պալատ

ՖՄԿ (Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն)

Տեղական հասարական կազմակերպությունների թիվը հասնում է 19-ի։

Ի դեպ դրանց մեծ մասը հանրությանն անծանոթ է։ Ուշագրավ է, որ ամենամեծ թվով անձանց դիտորդական առաքելության համար հավատարմագրել է «Ւրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Նշենք, որ այս ՀԿ-ի համակարգողը Դանիել Իոննիսյանն է։ Նա ԿԸՀ ներկայացրել է 1015 դիտորդի անուն։ Հաջորդը «Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է»։ Այստեղից հավատարմագրվել է 1033 դիտորդ։ Գրասենյակի ղեկավարը Արթուր Սաքունցն է։ Եռյակը եզրափակում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է»։ Այս կառույցից հավատարմագրվել է 788 դիտորդ։

Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել նաեւ օտարերկրյա ԶԼՄ-ների համար։ Հավատագրման  հայտ է ներկայացրել 49 օտարերկրյա ԶԼՄ։  Հայաստանում գրանցված ԶԼՄ-ներից 68-ն են հավատարմագրման հայտ ներկայացրել։

Irakanum.am