Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Արարատի մարզում ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։

Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, այսօր՝ հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Տոյոտա մակնիշի մեքենայում եղել է Սուրեն Պապիկյանը։ Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել։

Կատարվում է քննություն։