Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանը  քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝  Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,6 տարի 26 ամիս ժամկետով ազատազրկումը:

Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:

Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը  քննել արագացված կարգով: