ՆԱՏՕ-ի RC-135W Rivet Joint հետախույզ օդանավը հետևել է Ժնև թռչող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկու օդանավերի թռիչքին:

Հայտնվում է, որ Բրիտնական թագավորական ռազմաօդային ուժերի օդանավը նախագահական Ил-96М-ВПУ-ի մոտ նկատվել է այն պահին, երբ վերջինս թռչելիս է եղել Սև ծովի ջրերի վրայով:Դրանից հետո Rivet Joint-ը փոխել է ուղղությունն ու շարժվել դեպի հունական Կրետե կղզի, որտեղ գտնվում է Հանյա ավիաբազան, իսկ Պուտինի օդանավերը շարունակել են իրենց թռիչքը Ռումինիայի օդային տարածքով: