ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Irakanum.am-ին  ուշագրավ տեղեկություններ տրամադրեց Ռազմական Ոստիկանության ներկայիս ղեկավարի՝ աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

Ըստ նախկին նախարարի՝ իմ քայլական Անդրանիկ Քոչարյանն է տարիներ առաջ իրեն դիմել, որ նրան աշխատանքի վերցնի. «Անդրանիկ Քոչարյանը ժանմանակին ինձ խնդրել է,  թե Ռազմական ոստիկանության այսօրվա պետը տունը չի կարողանում պահել, խնդրում եմ վերցրու աշխատանքի, ես վերցրել եմ, նշանակել ինչ-որ պաշտոնի, հետագայում ինքը ծառայողական աճ է ունեցել ու կադրային քաղաքականության սկզբունքները խախտելով՝ նրան նշանակել են Ռազմական ոստիկանության պետ, ինչու, որովհետեւ ինքը եղել է բաժնի պետ, իսկ Ռազմական ոստիկանության պետ դառնալու համար ինքը գոնե մի ժամանակ պետք է լիներ ոստիկանության պետի տեղակալ, այսինքն՝ տեղակալներին շրջանցելով՝ նրան են նշանակել»:

Irakanum.am