ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ն Երևանում և ՀՀ մարզերում հերթական անգամ իրականացրել է սոցիոլոգիական հարցումներ ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում:
Հարցումն անցկացվել է հետևյալ գերակա ուղղություններով՝
1. Երկրի ներքին կայունություն և արտաքին անվտանգություն
2. Սոցիալական արդարություն
3. Աշխատանք և կենսամակարդակի բարձրացում
Հարցումն իրականացվել է 10.06.2021-15.06.2021թթ. ընկած ժամանակահատվածում:
Հարցմանը մասնակցել են 1276 քաղաքացի. Երևանում հարցվել է 692 քաղաքացի, մարզերում՝ 584 քաղաքացի: Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով, որոնցից` 35.3% տղամարդիկ, 64.7%՝ կանայք: Հերթական սոցիոլոգիական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հարցմանը մասնակցած 1276 քաղաքացիներից 29.4% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Աշխատանք ունեցողներ- 34%
Գործազուրկներ- 14.5%
Տնային տնտեսուհիներ- 28.4%
Թոշակառուներ/ նպաստառու / 14.7%
Ուսանողներ- 8.4%
Բարձրագույն կրթությամբ- 48.7%
Միջնակարգ- մասնագիտական կրթությամբ- 23.2%
Միջնակարգ կրթությամբ- 28.1%
Ընտրանքի սխալը +/- 2,5 %
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում մեր երկրի համար վճռորոշ այս պահին չցուցաբերել անտարբերություն, սույն թվականի հունիսի 20-ին մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տալ Ձեր վստահության քվեն՝ մասնակից դառնալով անվտանգ հայրենիքի և հզոր պետության կառուցման գործընթացին:
Գալիք ընտրություններին հաջողություն ենք մաղթում առաջատար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ի բարօրրություն Հայաստանի Հանրապետության հզորացման և բարգավաճման:
«Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ