Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով միմյանց բախված մեքենաներից մեկը պատկանել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին։

Տեղեկացանք, որ վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն նախնական տեղեկություններով դիմացի մեքենայի մեջ գտնվող երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը անչափահաս է եղել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն Նիվա մակնիշի ավտոմեքենան բախվել է Սուրեն Պապիկյանի մեքենային։ Վերջինս մեքենայի մեջ է եղել, բայց այն վարել է վարորդը։

Irakanum.am