Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտնում է, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 13-ին լուրերի ընթացքում քարոզարշավին տրամադրել է 29 րոպե 13 վայրկյան, որից՝

— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրվել է 5 րոպե 15 վայրկյան։

— «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 4 րոպե 8 վայրկյան;

— «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ին՝ 4 րոպե 7 վայրկյան;

— Ազատական կուսակցությանը՝ 4 րոպե;

— «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 3 րոպե 44 վայրկյան;

— «Հայաստան» դաշինքին՝ 2 րոպե 58 վայրկյան;

— «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1 րոպե 29 վայրկյան;

— «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 1 րոպե 25 վայրկյան;

— «Վերելք» կուսակցությանը՝ 1 րոպե 16 վայրկյան;

— «Միասնական Հայրենիք» կուսակցությանը՝ 51 վայրկյան: