Եկեղեցու կառուցում, գազամատակարարման ապահովում, դպրոցի վերանորոգում․․․․․․

Այս ամենը Արա Աբրամյանի՝ հայրենի գյուղի համար արված բարեգործությունների ընդամենը մի տոկոսն է։

Մարդ, ով հավատարիմ է մնացել իր ակունքներին, ով միշտ և ամենուր հպարտանում է իր հայ լինելով և բարձր է պահում հայրենիքի անունը։

Մարդ, ով անում է և երբեք չի մատնանշում իր արածը։

Հայրենի Մալիշկա այցը ցույց տվեց, որ համագյուղացիները գնահատում և սիրում են հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած մեծ բարերարին։