Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դրա չեղարկումը նոր պատերազմն է: Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, Սյունիքի մարզի ներխուժումը կարող էր պատերազմի վերածվել, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով»: