Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ինչպես տեղեկացրել են  «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+35,

Արարատում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36։