ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում է։ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների, համակիրների հետ նախ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր։ Նա ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ։

Ավելի ուշ Կապանում նախատեսված է ԲՀԿ ղեկավարի հանդիպումը կապանցիների հետ։