Հունիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 30-ամյա Ռազմիկ Սարգսյանը, մահացել է:

Կատարվում է քննություն: