«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրևած իր հայտարարագրում մեծ ունեցվածքի մասին տեղեկություններ է հայտնել:

Մասնավորապես, նա ունի 3 անշարժ գույք Երեւանում՝ 2 բնակարան եւ 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota Avensis ZRT271» 2011 թվականի եւ «Lexus RX 450h» 2016 թվականի: Վերջին 1 տարում Շիրինյանը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո եւ 750 հազար դոլար:

Irakanum.am-ի հարցին՝ ձեզ հիշում են որպես պետական պաշտոնյա, իսկ պետական պաշտոն զբաղեցնելով հնարավո՞ր էր նման կարողություններ ձեռք բերել, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ինձ հիշում են որպես պետական պաշտոնյա մինչեւ 2010 թվականը, 2010 թվականից ես պաշտոնից ազատվել եմ: 2014-15 թվականներին մեկ տարով այն ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խնդրանքով զբաղեցրել եմ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին պրոռեկտորի պաշտոնը, բայց երբ ես ակադեմիայի պրոռեկտորն էի, իմ ընկերությունն արդեն դրսում աշխատում էր ու մեծ հաջողություններ էր արձանագրում: Հիմա 2010 թվականից 11 տարվա ընթացքում ես իրավունք չունեի՞ գործարարությամբ զբաղվել ու վաստակել: Հիմա փորձում են շահարկել այդ փաստը, թե ինչպես աշխատելով ոստիկանական համակագում՝ ձեռքբերեցի ինչ-որ բաներ: Փոխանակ աշխատեն, ստեղծեն, արարեն, փորձում են այլ մարդկանց ունեցվածքը հաշվել, դա բոմժի, ժեխի հոգեբանությամբ ապրող մարդիկ են, նախանձով ու չկամությամբ ապրող մարդիկ են: Այո՛, ես էլ եմ քննադատել շատ պաշտոնյաների ներկայումս աշխատող, որ անընդմեջ պաշտոն են զբաղեցրել, բայց մեծ կարողություններ ունեն, այ դա ինձ համար շատ անհասկանալի է. ես այդ համոզմանն եմ՝ պաշտոնը բարեկեցություն չի կարող բերել, բայց ես զբաղվել ու զբաղվում եմ գործարարությամբ, իմ ընկերությունը շարունակումէ հաջողություններ ունենալ, ես ստանում եմ նաեւ իմ վաստակած թոշակը»:

Irakanum.am