Հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

ՀՀ Ոստիկանության լրատվականից Irakanum.am-ին հայտնեցին, որ հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քր.գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

Հավելենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քարոզարշավի ժամանակ ծեծի են ենթարկվել Հակոբ Արշակյանն ու մի քանի ՔՊ-ականներ։