«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհատվածի անվտանգության ապահովման և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։
Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։
Սակայն սրանց «բանավոր փոխըմռնման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։
Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս»։