Կրեմլը պատրաստ է համատեղ մամուլի ասուլիսի Ջո Բայդենի հետ, սակայն դրա անցկացման մասին որոշումը դեռ չի կայացվել: Այս մասին СNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նման հնարավորության մասին լսել ենք ամերիկացի գործընկերներից, բայց մենք դեռ վերջնական հաստատման ենք սպասում։ Հենց սկզբից նախագահ Պուտինը բաց է եղել տարբեր տարբերակների համար», — ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Պուտինը Ժնեւ է մեկնում այն պատճառով, որ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վատ հարաբերություններ են», այլ ոչ թե որովհև Բայդենի հետ նույն սենյակում հայտնվելու համար: