Ոչ մեկի աչքը չենք հանի, բայց օրենքի և իրավունքի դիկտատուրա ենք հաստատելու։ Այս մասին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին և բնակիչների բարձրացրած հարցին, թե նախկինում որոշ հատվածներ տրվել են Ադրբեջանին, նա նշեց, որ սահմանային ճշգրտումներ են եղել, փոխել, մի տեղ տվել են, մի տեղ վերցրել են։

Ինչ վերաբերում է ներկայիս սահմանային ճշգրտումներին, ապա նա ասաց, որ «ոնց մեր երկրի շահերից բխում է, տենց էլ կանենք», ապա խոստացավ մի օր նստել ու քննարկել այդ հարցը։

«Անպայման դեմարկացիա պետք է արվի, որ այդ թեմաները չլինեն, բայց դա գիտեմ, շատ բարդ, շատ ճակատագրական հարց է»,– ասաց նա։ Քաղաքացիները նրան ճանապարհեցին և նրանցից մեկն ասաց․ «Դու որ եկար, անձրևը կտրվեց, հաջողություն է»։