Փաշինյանն այսօր Տավուշի մարզում հանդիպում է իր աջակիցների հետ։ Այս պահին նա Տավուշի ՝ Աչաջուր գյուղում է, որը հանդիսանում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ծննդավայրը։ Փաշինյանն անդրադարձավ իր եւ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների պատմությանը եւ բացառիկ մանրամասներ պատմեց։

«Ուղակի պատմելու եմ էն պատմությունը, որն իմն ա։ Ես կարծում եմ, որ այստեղ ՝ Տավուշում ընտանեկան խոսակցության կարիք կա, թե ինչու այսպես եղավ։ Երբ որ ես Օնիկին միջնորդել եմ նշանակել գլխավոր շտաբի պետ ես իրան մենակ մի բան եմ ասել, — «Օնիկ, ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ կապեր ունես»։ Ինքն ինձ ասաց, —  «Չե, մի մտածի, դու ստեղ հաստատ վախենալու բան չունես», — ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն ԱԱԾ-ից ասել են, որ Գասպարյանը սխալ բան է զեկուցել, ինչից հետո նա զրուցել է Գասպարյանի հետ եւ նրանք երկուսով եկել են որոշման, որ Փաշինյանը պիտի անվերապահորեն վստահի Օնիկ Գասպարյանին։ Սակայն հետո Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։