Ավելի վաղ հայտնել հայտնել ենք Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության մասին։ Նրան մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նա «Պատիվ ունեմ» դաշինքից է։

Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը տեղեկացրեց, որ  Խլղաթյանին բերման են ենթարկել հունիսի 10-ին 17.30-ի սահմաններում եւ ձերբակալել են քիչ առաջ: Փաստաբանը քաղաքական հետապնդում է որակում ձերբակալությունը.

«Միակ նպատակը «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը խոչընդոտելն է»: Մեկնաբանելով մեզ հասած լուրերը, Պապոյանը նշեց, որ ընտրակաշառքի փաստ գոյություն չունի.«Մոտեցել են պարոն Խլղաթյանին եւ միանգամից բերման ենթարկել»: Թե որտեղից, ինչ հանգամանքներում, փաստաբանը չցանկացավ մանրամասնել:

Նշեց միայն, որ իր պաշտպանյալը Վաղարշապատի բաժանմունքում է, իրենց՝ պաշտպաններին նրա մոտ մուտքը թույլատրել են միայն ՄԻՊ-ի միջնորդությունից հետո:

Ի դեպ, Գայանե Պապոյանը պաշտպանում էր նաեւ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի շահերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2450a7809760b67478a4126d752ca8c6

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»