Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, նրանցից մեկին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։