«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International Association» հայաստնյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նավասարդյանն ասաց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է  3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

Արամ Նավասարդյանը նշեց` հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։