Հայաստանում մասնագետներ չեն մնացել: Բոլորն արտագաղթել են: Այդ մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 11-ին Եղեգնաձորում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Երկրում, նրա խոսքով, դժվար է գտնել անգամ նորմալ որակավորված զոդող եւ էլեկտրիկ:

«Այդ մարդիկ հեռացել են: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք չեն կարող աշխատանք գտնել: Աշխատանք չկա, եւ այդ մարդիկ ի վիճակի չեն ապահովել իրենց ընտանիքները: Արդյունքում նրանք մեկնել են արտագնա աշխատանքի: Հավաստիացնում եմ ձեզ, այժմ մեր երկրում մասնագետներ չկան: Եթե անգամ դուք շատ ցանկանաք գտնել, ապա չեք կարողանա: Նրանց մատների վրա կարելի է հաշվել, այն էլ խոսքը հիմնականում վերաբերում է երիտասարդ մարդկանց, որոնք միայն վերջերս են վարպետացել»,-նշել է Ծառուկյանը: