Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել, Ադրբեջանում Մոնտենեգրոյի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «տարածաշրջանում տիրող իրավիճակին և եռակողմ հայտարարության կատարմանը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բայրամովը նաև նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել»։