ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե պատրաստ ենք գնալ այնպիսի քայլերի, որ բոլորը, այդ թվում` կանայք բանակում ծառայության գնան։ Քոչարյանը Եղվարդում քարոզարշավի շրջանակներում նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ ազգովի դառնանք զինվոր։

«Մի քիչ ռադիկալ առաջարկ է, որ բոլորը ծառայեն, այդ թվում` նաև կանայք։ Սա Իսրայելի օրինակն է. ինձ համար իդեալական է, որ թշնամաբար տրամադրված հարևանների դեպքում ստեղծել են հզոր պետություն։ Սակայն սա այն հարցն է, որը պետք է մեծ կոնսենսուսով քննարկվի Հայաստանում»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` բանակը պետք է ուժեղացնել, սակայն կանանց ներգրավվելը ծառայության մեջ վերջին քայլը պետք է լինի, որը պետք է կյանքի կոչվի գուցե հանրաքվեով։

Քոչարյանն ասաց` վերջին 3 տարվա ընթացքում ունեինք 2 ոլորտ, որի վրա պետական համակարգ մտած սովորասակնները համակարգված ձևով հարձակվում էին` բանակը և ազգային գաղափարախոսությունը։ Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ նրա, փակեցին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները։