Կոտայքի մարզում, հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ը կայանված է եղել երբ Mercedes-ը բախվել է նրան, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության.

Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Porsche Cayenne-ի վարորդը եղել է   սթափ։